top of page

EIEE – Հույզերն էքստրեմալ միջավայրում


© F. Voggeneder

   

Հույզերի ուսումնասիրությունը, հատկապես երկարատև առաքելությունների ժամանակ և էքստրեմալ պայմաններում, կարևոր ոլորտ է տիեզերական հոգեբանության հետազոտությունների մեջ։ Հույզերն էական ազդեցություն են թողնում տիեզերագնացի աշխատունակության, բարեկեցության և միջանձնային հարաբերությունների վրա։

EIEE-ն ավստրիական տիեզերական ֆորումի՝ Մարդկային գործոնի թիմի գիտափորձն է, որի նպատակն է ուսումնասիրել, թե ինչ հույզեր են ապրում և դրանց հաղթահարման ինչպիսի ստրատեգիաներ են օգտագործում անալոգ տիեզերագնացները առաքելության ընթացքում։ Կուսումնասիրվեն նաև առաքելության ողջ ընթացքում և սթրեսային իրավիճակներում  այդ ստրատեգիաների փոփոխությունները։

Առաքելությունից առաջ անալոգ տիեզերագնացները կլրացնեն «Հույզերի կարգավորման հարցարանը» (CERQ) և բաց հարցեր սպասվող առաքելության վերաբերյալ։ Առաքելության ընթացքում նրանք կունենան օրագրեր, որը հարցնում է նրանց հույզերի և կարգավորման ստրատեգիաների մասին։ Առաքելության ավարտից հետո, կկրկնեն «Հույզերի կարգավորման հարցարանը»։ Սա հնարավորություն կտա մանրամասն պատկերացում կազմելու անալոգ տիեզերագնացների հուզական փորձառության և հուզական վիճակի կարգավորման ստրատեգիաների վերաբերյալ առաքելության ողջ ընթացքում։

 
 

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՖՈՐՈւՄ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հեռ.՝ +374 95 171 005

Էլ.հասցե՝ armspaceforum@gmail.com

  • LinkedIn
  • Facebook

Միացիր թիմին

Մենք միշտ փնտրում ենք տաղանդավոր և մոտիվացված անհատների՝ մեր թիմին միանալու համար: Եթե ​​Դուք հետաքրքրված եք տիեզերքի ուսումնասիրությամբ և ցանկանում եք դառնալ դինամիկ և նորարարական թիմի մասը. 

bottom of page